Րոպե առաջ դուրս եկեք խմբակցությունից, շտապ հրավիրեք ԱԺ արտահերթ նիստ և հեռացրեք այս մոլագարին վարչապետի պաշտոնից
Ընդամենը մի քանի օր առաջ էի դիմել ԱԺ «Իմ քայլը» պատգամավորներին՝ խմբակցությունից դուրս գալու հորդորով։ Ստիպված են նորից վերահրապարակել հորդորս, եթե կուզեք՝ արդեն խնդրանքս. րոպե առաջ դուրս եկեք խմբակցությունից, շտապ հրավիրեք ԱԺ արտահերթ նիստ և հեռացրեք այս մոլագարին վարչապետի պաշտոնից։
Դիմում եմ նաև ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ Ոստիկանության ղեկավարներին. կարծում եմ արդեն տեղյակ եք ՖԲ-ում նրա կատարած կեսգիշերյան գրառմանը։ Եթե դուք այս խելագարին հրատապ չմեկուսացնեք հասարակությունից, հավատացե՛ք, կգտնվեն մարդիկ, ովքեր կիրականացնեն ՀՀ օրենքներով ձե՛զ տրված այդ լիազորությունները։
Շտապեք, քանի դեռ այս իշխանատենչ հոգեկանը չի հրահրել քաղաքացիական բախումներ և Երևանի փողոցները չի հեղել արյունով։
Րոպե առաջ դուրս եկեք խմբակցությունից, շտապ հրավիրեք ԱԺ արտահերթ նիստ և հեռացրեք այս մոլագարին վարչապետի պաշտոնից