Կարծիք

16.11.2020 12:50


Նիկո՛լ, քո հարցազրույցը ևս մեկ անգամ վկայեց, որ դու պետք է օր առաջ հեռանաս

Նիկո՛լ, քո հարցազրույցը ևս մեկ անգամ վկայեց, որ դու պետք է օր առաջ հեռանաս
Նիկո՛լ, քո հարցազրույցը ևս մեկ անգամ վկայեց, որ դու պետք է օր առաջ հեռանաս։ Քո հիվանդ պատկերացումները շարունակում են վտանգավոր լինել մեր երկրի համար։ Քո հետագա կառավարումը, շատ արագ կործանելու են նաև Ռուսաստանի շնորհիվ փրկված՝ Արցախի փոքրիկ հատվածը։
Նիկո՛լ, դու բացառապես պատկերացում չունես նաև Մեղրիի ճանապարհի հետագա՝ համատեղ շահագործման վերաբերյալ, չունես որևէ գնահատական Հայաստանի հարավային սահմանների նոր վտանգների, Զանգեզուրի հնարավոր կորստի մասին։ Այլապես, քո ասուլիսները դրա մասին պետք է լինեին։ Կարևորը թողած, պաշտոնիդ մասին էս մտածում օր ու գիշեր։ Նույնիսկ դավաճանական ծրագրի իրականացման ընթացքում, շարունակում ես նախկինացավով տառապել։
Դու եթե մի փոքր հայ լինեիր, կյանքդ անգամ կտայիր, որ նախկինում բանակցված ամենավատ տարբերակն այսօր իրականություն դարձնեիր։ Մենք էլ հասկանալով քո վիճակը՝ կգնահատեինք, որ Արցախն ու իր կարգավիճակը գոնե փրկվել են։
Դու բարոյական իրավունք չունես խոսել նախկինի մասին։ Քո տգիտության, դավաճանական քայլերի, էշի համառությամբ զինվորականներին չլսելու, արտաքին աշխարհը չհասկանալու, քիթդ ամեն տեղ խոթելու, սեփական PR-ը կերտելու, անսահման ստախոսության ու քաղաքական անգրագիտության արդյունքն այսօրվա մեր մեծ ողբերգությունն է։
Հիշի՛ր, դու ուր էլ լինես՝ անձամբ ինձ Արցախ ես պարտք։ Արցախ ես պարտք բոլոր կռված և չկռված, զոհված և վիրավոր տղերքին։ Պատերազմի այս 44 օրերին, միլիոնավոր մարդիկ ամեն ինչ արել են, որ մենք շարունակենք Արցախ ունենալ։ Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ այս պատերազմում հաղթել ես դու՛ և թշնամին, կորցրել ենք մենք բոլորս։
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը