Կարծիք

16.11.2020 12:40


«Նիկոլի Պաշտպանության Գվարդիան» կազմակերպված հեռախոսազանգերով ու անհատական նամակներով սպառնում է

«Նիկոլի Պաշտպանության Գվարդիան» կազմակերպված հեռախոսազանգերով ու անհատական նամակներով սպառնում է

Լոսանջելեսաբնակ լրագրող Արթուր Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ակնհայտ քաղաքացիական պատերազմ հրահրող այս կոչը հասավ Լոս Անջելես․ «Նիկոլի Պաշտպանության Գվարդիան» կազմակերպված հեռախոսազանգերով ու անհատական նամակներով սպառնում է․․․։ Պահանջում են Նիկոլին գովելուց բացի՝ ոչ մի թթու խոսք։ Տղեք Ձեր արածը ծիծաղելի է։ Սա այդ երկիրը չէ։ Զգուշացնում եմ բոլոր «ահաբեկիչներին»․ հաջորդ զանգից, նամակից կամ SMS-ից առաջ նախ կապվեք Bail Bond-ի ծառայությանը եւ վարձեք փաստաբան։ Իսկ ավելի ճիշտ, նախ խորհրդակցեք հոգեբանի հետ։ Միգուցե նրանք կկարողանան օգնել Ձեզ։

P.S. Եթե իմ ընկերների մեջ կան մարդիկ, ովքեր նմանատիպ սպառնալիքներ են ստացել, խնդրում եմ գրեք ինձ՝ անձնական նամակով։ Միասին պիտի սրա դեմն առնենք»։

Այս խորագրի վերջին նյութերը