Քաղաքական

16.11.2020 12:26


Պահանջում եմ օրենքի դիկտատուրա

Պահանջում եմ օրենքի դիկտատուրա

ՀՀ կառավարություն, քաղաքական հարթության վրա եթե մի հայի քիթ արյունոտվի, այսինքն, այս խայտառակ պարտությունից հետո եթե սկսվի քաղաքացիական պատերազմ, իրավամբ, դրա կրողն ու պատախանատուն լինելու է ՀՀ իշխանությունը։

Բոլոր քաղաքական թափոնները, ովքեր իրենց գործողություններով փորձում են կազմաքանդել երկիրը, օրենքի ողջ խստությամբ պետք է մեկուսացվեն։ Բոլոր իշխանական և ոչ իշխանական զոմբիները, ովքեր իրենց տերերին սրբացնում են, իրենց տերերի հետ պետք է քշել առաջնագիծ։

Ռազմական իշխանության վերնախավը պետք է պատասխանատվության կանչվի խայտառակ պարտության, անգրագետ գործողությունների, զինվորներին դրոնների միս սարքելու համար։

Քաղաքական իշխանությունը պետք է հաշվետվություն տա ինքնագլուխ գործնեության և դրա հետևանքների համար, որից հետո քաղաքացու վստահության քվեն վերցնի։

Այո, պարտվել ենք, այո, ընկել ենք, բայց չենք ծնկել։ Բացառապես օրենքի դիկտատուրան է օրինապաշտ քաղաքացուն հանելու այս մղձավանջից, թացը չորից զատելու, հզորացած դուրս գալու այս փորձությունից։

Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյսկի գլխավոր տնօրեն

Այս խորագրի վերջին նյութերը