Լրահոս

16.11.2020 11:08


29 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 549 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

29 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 549 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 549 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 117 886-ի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք։

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2242-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 881 է, ընդհանուր առողջացածներինը՝ 75 865, փաստացի բուժվողներինը՝ 39 779: Մեկ օրում արվել է 1550 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 465 551 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը