Կարծիք

16.11.2020 11:00


2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ բախումներ հրահրելով՝ Փաշինյանը, փողոցում թողնելով 10 զոհ, փախավ

2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ բախումներ հրահրելով՝ Փաշինյանը, փողոցում թողնելով 10 զոհ, փախավ
2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ բախումներ հրահրելով և գոռալով «Այս գիշեր պիտի վերջացնենք, քաղաքը մաքրենք ղարաբաղցի տականքներից», Փաշինյանը, փողոցում թողնելով 10 զոհ, փախավ։ Փախավ ու նաև իր թիմը լքեց։
Հիմա նա նույնն է անելու, մի կողմից բռնության անթաքույց կոչեր է անում, մյուս կողմից՝ փախնելու է։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դեռ ունեն հնարավորություն լքել Փաշինյանի խմբակցությունը և ընդդիմության հետ միասին ընտրել նոր վարչապետ։ Եթե դուք դա չանեք, ապա իմացեք, որ նա միայն ինքն իր համար է աշխարհով մեկ «անվտանգության երաշխիքներ» փնտրում, դուք իրեն պետք չեք։ Իմացեք նաև, որ ամեն դեպքում նա լքում է պաշտոնը, այլ տարբերակ չկա դուք դա իմացեք։
Նա արդեն հանձնեց Արցախը, իսկ Արցախ հանձնողը Հայաստանն էլ կհանձնի։ Նրանք, ովքեր հիմա իշխող թիմում չեն կանգնի պետության կողքին, այլ Փաշինյանի կողքին, իրենց վրա կվերցնեն պատասխանատվություն նաև Հայաստանում քաղաքացիական պատերազմի, այն է՝ երկրի կազմալուծման համար։
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը