ՊՈԱԿ-ի և անհայրենիք օլիգարխների կվարտետի ֆեյքաբուծարանը հետհեղափոխական Հայաստանում զբաղված է եղել Նիկոլի ընդդիմախոսների դեմ պերմանենտ վայրահաչելու գործով։
ֆեյքերի ամենալայն ասորտիմենտը իշխանությունը հատկացրել է հատկապես մի քանի ընդդիմադիրի, որոնց մեջ ես մշտապես եղել եմ պատվավոր հորիզոնականներում։
Բոլոր հնարավոր և անհնար եղկելիություններն ու ստորությունները Նիկոլի ֆեյքերը արել են իմ ու իմ ընտանիքի հանդեպ։
Այդ Mara-N Yan-ներն ու Vikul Vikul-ները Սուքիասյանի հոմանիշների բառարանի ամենազազրելի հայհոյանքներն ու ֆեյքապետ Հովոյի բուդկեքում մոնտաժված անգրագետ վիդեոները տարածել են, իրենք քոմենթել են, իրենք «ջղայնիկել» են։
Բայց, ասածս ինչ է՝ երկու օր է կորցրել եմ իմ ամենասիրելի ֆեյքին՝ Ani Hay Hay-ին։
Չկա, երկու օր է չկա։
Երկու օր է ոչ մի քֆուր չի գրում ու չի սպառնում, որ «բրփեջ» մազերս կպոկի։
Անհանգիստ եմ, բան եղած չլինի՞:
Դիմում եմ ՊՈԱԿ-ի Հովոյին՝ վերադարձրե՛ք իմ ամենասիրելի ֆեյքին։
էս ձեր նոր բուծած «Հայի ոգի» նոր ֆեյքը մի տեսակ էն չի։
Ani Hay Hay-ի «էքշընը» չկա։ Սրա ռեպերտուարը կրկնվում է՝ զրո կրեատիվ։ Լավ շկոլա չի անցել ստաժավոր ֆեյքավիկների մոտ։
Սրան տարեք՝ իմին բերեք, այլապես բողոք կգրեմ ձեր ջեբի օլիգարխներին, որ իրենց փողերով պահվող ֆեյքերը սկսել են մի տեսակ գլխառադ անել։
Ամոթ է, հարգեք էդ մարդկանց ցփնած փողերը։
ՊՈԱԿ-ի Հովո, եթե 24-ժամվա ընթացքում իմ Ani Hay Hay-ը չվերադարձվեց մարտական դիրքեր, ես ստիպված կլինեմ բողոք գրել ֆեյքերի պաշտպանության համաշխարհային լիգային։
Եվ դուք, հարգելի նախկին գործընկեր, որպես այդ լիգայի լիիրավ անդամ, ստիպված կլինեք օրենքի ուժով վերադարձնել իմ ամենասիրելի ֆեյքին։
Կորել է իմ ամենասիրելի ֆեյքը