Ալիևի շահը պարզ է, բա քո շահը ո՞րն է, այ ո՛վ իմ հայ ժողովուրդ, Փաշինյանը մնում է, որ ի՞նչ անի (տեսանյութ)
Ալիևը РБК-ին տված հարցազրույցում ասում ա, որ Ադրբեջանի շահերից չի բխում, եթե Հայաստանում նոր հեղափոխություն լինի ու իշխանության գան «ազգայնական-ադրբեջանաֆոբները»:
Եկե՛ք մի պահ հասկանանք, թե խի ա Ալիևը այսպես մտածում:
Պատկերացրե՛ք ձեզ Ալիևի տեղում (Աստված հեռու պահի, իհարկե):
Նստած մտածում ես, թե ինչը կարա Հայաստանին դարձնի անհարմար մրցակից: Գալիս ես այն մտքին, որ Հայաստանի դիմադրողականությունը մեծ հաշվով կախված է երեք գործոնից.
1. Հայ-ռուսական իդեալական հարաբերություն
2. Կոմպետենտ և աշխատունակ հայկական իշխանություն
3. Իշխանության շուրջ մոբիլիզացված հասարակություն
Իսկ ի՞նչ ունի Հայաստանը հիմա՝
1. Հայ-ռուսական հարաբերությունները խայտառակ վիճակում են: Ռուսական բոլոր հեռուստաալիքները, խոսնակները Նիկոլ Փաշինյանին քարը քարի վրա չեն թողնում:
2. Հայկական իշխանությունը ծայրահեղ ոչ կոմպետենտ ա
3. Հասարակությունը ծայրահեղ հիասթափված ա իշխանությունից: Կա անվստահության մթնոլորտ և բևեռացում: Նույնիսկ պաշտոնական ամենաանմեղ լրահոսը մարդկանց մոտ վստահությունը չի ներշնչում:
Սա հաշվելուց հետո հասկանում ես, որ քո շահերից չի բխում, որ Նիկոլ Փաշինյանը կորցնի իշխանությունը Հայաաստանում:
Ի՞նչ կարաս անես դրա համար: Կարաս Փաշինյանին մի թեթև բոնուսներ տաս, որը ինքը իր ժողովրդի վրա վաճառի որպես մեծ հաղթանակ: Օրինակ, Քարվաճառի հանձնումը կարաս 10 օրով հետաձգես: Կարաս վերջում մի հատ էլ կոնֆետ տաս, մենակ թեպահպանես այն բինգոն, որը դու նույնիսկ ամենալավ երազում չէիր տեսնի:
Հիմա եկե՛ք Ալիևին թողնենք մի կողմ: Ալիևի շահը պարզ ա:
Ալիևի շահը պարզ է, բա քո շահը ո՞րն է, այ ո՛վ իմ հայ ժողովուրդ, Փաշինյանը մնում է, որ ի՞նչ անի (տեսանյութ)