«Իմ քայլը» պատգամավորներից մեկին՝ Փաշինյանի գրառումը քննադատելու համար սպառնում են հաշվեհարդարով. ՄԻՊ
Քիչ առաջ ինձ է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա գրել է. «Խստորեն դատապարտում եմ այս վտանգավոր երևույթը:
Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրեմ Ոստիկանությանը։
Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն իմ անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով»: