Քաղաքական

16.11.2020 09:08


Կա՛մ այս խելագարից ազատվում ենք, կա՛մ թույլ ենք տալիս մեր երկրում հաստատվի բռնապետություն. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Կա՛մ այս խելագարից ազատվում ենք, կա՛մ թույլ ենք տալիս մեր երկրում հաստատվի բռնապետություն. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը պատրաստվում է տանել նոր փորձությունների։ Այս մասին իր ֆեյսբուքյան լայվի շամանակ ասում է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Հայաստանի վարչապետի աթոռին նստած գերագույն խելագարը ասում է` զինվորներին սպասում ենք Երեւանում, ինչ-որ հարցեր ունենք լուծելու: Էս մարդը խելագար է, անեծք է էս ժողովրդի գլխին, գնացել, թուրքի առաջ կզել է, ստորագրել է ստորացուցիչ պայմանագիր, վաճառել է մեր հայրենիքի կեսից ավելին, Երեւանում նոր պատերազմի կոչեր է անում: Քո բազմաթիվ մեղքերին եւս մի քանիսը մի ավելացրու, խելքդ գլուխդ հավաքի: Հարգելի հայրենակիցներ, մենք ունենք 2 ճանապարհ, կա՛մ այս խելագարին պետք է հեռացնենք ճանապարհից եւ փրկենք մեր երկիրը, կա՛մ պետք է թույլ տանք` էս երկրում հաստատի բռնապետություն, մեկ մարդու դիկտատուրա եւ վերջնականապես կորցնենք մեր երկրի մնացած մասը: Քաղաքական մեծամասնություն, դուք պատասխանատվություն եք կրում, այս խելագարի համար, իր յուրաքանչյուր գործունեության համար, հասկացեք, գիտակցեք: Սա մեր երկիրը պատրաստվում է տանի նոր փորձությունների: ՀՀ սիրելի քաղաքացիներ, պետք չէ անտարբեր լինել սրան: Այ հայ ժողովրդի անեծք, խելքդ գլուխդ հավաքի»,-ասում է նա:

Նա բոլորին ժամը 17։00-ին հրավիրեց Ազատության հրապարակ։

Այս խորագրի վերջին նյութերը