Պերուի նոր նախագահ Մանուել Մերինոն հրաժարական է տվել երկրում մի քանի օր շարունակվող ցույցերից հետո, որոնք դաժանաբար ցրվում էին:РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ինքը նախագահը:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ հրաժարական եմ տալիս հանրապետության նախագահի պաշտոնից»,-հայտնել է քաղաքական գործիչը:
Շաբաթ անցկացված բողոքի ցույցի ժամանակ երկու մարդ է մահացել, 94-ը տուժել են, որոնցից 63-ը հոսպիտալացվել են:
Պերուի Կոնգրեսն ավելի վաղ անգործունակ էր ճանաչել արդեն նախկին նախագահ Մարտին Վիսկարուին և քվեարկել է նրա իմպիչմենթի օգտին: Նրան մեղադրում էին 2011-14 թվականներին նահանգապետի պաշտոնը զբաղեցրած ժամանակ դրամաշորթության մեջ: Նրա փոխարեն նոյեմբերի 10-ին նախագահի պաշտոնը ստանձնել է կոնգրեսի խոսնակը: Դրանից հետո երկրում բողոքի ցույցեր են սկսվել, որոնք շարունակվում են արդեն վեց օր:
Պերուի նորանշանակ նախագահը հրաժարական է տվել
Պերուի նոր նախագահ Մանուել Մերինոն հրաժարական է տվել երկրում մի քանի օր շարունակվող ցույցերից հետո, որոնք դաժանաբար ցրվում էին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ինքը նախագահը:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ հրաժարական եմ տալիս հանրապետության նախագահի պաշտոնից»,-հայտնել է քաղաքական գործիչը:
Շաբաթ անցկացված բողոքի ցույցի ժամանակ երկու մարդ է մահացել, 94-ը տուժել են, որոնցից 63-ը հոսպիտալացվել են:
Պերուի Կոնգրեսն ավելի վաղ անգործունակ էր ճանաչել արդեն նախկին նախագահ Մարտին Վիսկարուին և քվեարկել է նրա իմպիչմենթի օգտին: Նրան մեղադրում էին 2011-14 թվականներին նահանգապետի պաշտոնը զբաղեցրած ժամանակ դրամաշորթության մեջ: Նրա փոխարեն նոյեմբերի 10-ին նախագահի պաշտոնը ստանձնել է կոնգրեսի խոսնակը: Դրանից հետո երկրում բողոքի ցույցեր են սկսվել, որոնք շարունակվում են արդեն վեց օր:
Աղբյուրը՝ tert.am