Կարծիք

15.11.2020 19:33


Արցախի «ԻՔՍ» բարձունքը ՉԼՔԵԼՈՒ որոշում կայացրած փոքրաթիվ ջոկատի տղաների կոչը (տեսանյութ)

Արցախի «ԻՔՍ» բարձունքը ՉԼՔԵԼՈՒ որոշում կայացրած փոքրաթիվ ջոկատի տղաների կոչը (տեսանյութ)
Երկու ժամ առաջ պատիս զետեղեցի մի կարճ տեսանյութ, որտեղ պատկերված են Արցախի «ԻՔՍ» բարձունքը ՉԼՔԵԼՈՒ որոշում կայացրած փոքրաթիվ մի ջոկատի տղաները, ովքեր իրենց կոչն են հղում ազգակիցներին: Դիմեցի տասնյակ ընկերների, խնդրելով տարածել այդ իրական, ոչ ֆեյք մարտիկների կոչը: Գործնական արձագանքեց միայն մեկ լավ ընկեր:
Գիտեք, 1941 թվականին այդպիսի մի հայտնի դեպք է եղել. սովետական բանակի որոշակի թվով զինվորականներ շրջապատված են մնացել Բրեստի ամրոցի տարածքում: Նրանք կռվել են մինչև վերջ: Նրանց օդանավերով պարեն ու ռազմամթերք չեն հասցրել, քանի որ մի քանի օրվա մեջ նրանցից 150-250 կմ հեռացած բանակի ղեկավարությունը պարզապես չգիտեր, որ սահմանային մի ամրոցում կայազորն ու մյուս զորամասերի զինվորները կռվում են: Իմանային էլ, հազիվ թե հասցնեին: Մարդիկ մոտ 1 ամիս, բացարձակ շրջապատման մեջ կռվել են: Երբ պատանի էի, բախտ վիճակվեց լինել այդ ամրոցի ավերակներում ու դրանց վրա ստեղծված հուշահամալիրում: Առանձնապես խորը տպավորույթուն գործեց իմ վրա Բրեստի ամրոցի միջնաբերդի ամրություններից մեկի պատին Անհայտ Զինվորի՝ պատերազմի մեկնարկից գրեթե 1 ամիս անց պատին թողած գրառումը՝ «Մեռնում եմ, բայց չեմ հանձնվում: Մնաս բարով, Հայրենիք»:
Ասեմ ավելին, եթե գերմանացիներն այդքան պեդանտ չլինեին, ԽՍՀՍ-ում հազիվ թե իմանային Բրեստի ամրոցի պաշտպանների հերոսության մասին: Գերմանական դիվիզիայի արխիվում մանրամասն գրի էին առնված ամրոցի պաշտպանների դեմ մղած մարտերի տվյալները....
Իմաստ ունի՞ ասել, որ պատիս դրված տեսանյութի հերոսները մե՛ր «Բրեստի ամրոցի» պաշտպաններն են:
Ի դեպ, ովքեր որ չգիտեն, թող իմանան, որ Բրեստի ամրոցի պաշտպանների շարքերում զգալի թվով հայեր են եղել, մեծ մասը՝ Սյունիքից ու Արցախից: Հրամանատարի տեղակալն էլ է հայ եղել:
Մնում է, որ մնացածս հայ լինենք...
Բայց մենք երևի լավ կամ ճիշտ հայեր չենք, եթե նիկոլ փաշինյանը դեռ Հայաստանի վարչապետ է կոչվում...
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
2 (1)

Այս խորագրի վերջին նյութերը