Քաղաքական

15.11.2020 19:26


Իշխանությունը հոգեվարքի մեջ է, բայց Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ, որովհետև վախկոտ է. Աղվան Վարդանյան

Իշխանությունը հոգեվարքի մեջ է, բայց Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ, որովհետև վախկոտ է. Աղվան Վարդանյան

Այն ամենը, ինչ կատարվում է, բացարձակ իրավազուրկ է և որևէ հիմք ունենալ չի կարող: Կալանավորում են մարդկանց, որոնք ամբողջ պատերազմի ժամանակ Արցախում են եղել, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը:

«Ես շատ լավ եմ ճանաչում Աշոտ Մինասյանին, մյուսներին և ուղղակի վերջին ստորությունն է նման քայլի գնալը: Պատճառն այն է, որ Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ: Իսկ չի ուզում, որովհետև վախկոտ է: Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է, և պատրաստ է գնալ ամեն քայլի՝ ավարտելու իր դավաճանական գործը: Հանրությանը պետք է պարտադրի հեռանալ նրան»,-ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զանգվածային ընդվզում, ինչպես նաև ճնշում իմքայլական պատգամավորների հանդեպ, որոնց կեցվածքը մասնակցություն է դավաճանությանը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը