Հայաստանի իշխանությունները Քարվաճառից հայկական զորքերի դուրսբերման ժամկետը երկարաձգելու խնդրանքը փոխանցել են ռուսական կողմի միջոցով. Հաջիև
Ադրբեջանը Քարվաճառից հայկական զորքերի դուրսբերման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 25-ը:
«Հայաստանի իշխանություններն այս խնդրանքը փոխանցել են ռուսական կողմի միջոցով: Հետաձգման խնդրանքը պայմանավորված է Քարվաճառի շրջանից Հայաստան տանող միակ ճանապարհի անբավարար հզորությամբ»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը, մարդասիրական նկատառումներից ելնելով, հետաձգման իր համաձայնությունն է տվել:
«Քարվաճառը լքող հայկական զորքերի և խաղաղ բնակիչների դուրսբերման գործընթացը ամբողջությամբ վերահսկվելու է: Այնտեղից Հայաստան տանող ճանապարհը բավականին նեղ է, ծանրաբեռնված»,-ասել է Հաջիևը:
Նա հստակեցրել է, որ այս ճանապարհին հայկական կազմավորումների և բնակչության ելքի գործընթացում լուրջ ծանրաբեռնվածություն է առաջացել:
«Միևնույն ժամանակ, հայկական կազմավորումների դուրսբերումն Աղդամի և Լաչինի շրջաններից կիրականացվի ըստ ժամանակացույցի, որը նախկինում հաստատվել էր Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից»,-նշել է Հաջիևը:

Աղբյուրը՝ aysor.am