Դատարանը իրավաչափ է համարել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ձերբակալությունը․ պաշտպան
Դատարանը իրավաչափ է համարել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ձերբակալությունը։ Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Դատավորը գտավ, որ իրավաչափ է Աշոտ Մինասյանի ձերբակալումը այն պայմաններում, երբ դատական նիստին մեղադրանքի կողմում հանդես եկող գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին և մեկ այլ դատախազի, ինչպես նաև ԱԱԾ-ի 2 քննիչներին հարցրեց, թե որոնք են ձերբակալման արձանագրության հիմքերը, որոնք արձանագրության մեջ դրանք չկային և այդ պայմաններում առանց պատասխան ստանալու դատավորը գտավ, որ ձերբակալությունն իրավաչափ է»,-ասաց Վարդևանյանը և նշեց, որ դատական ակտը միանշանակ կարելի է դիտարկել քաղաքական զարգացումների տիրույթում։
Հիշեցնենքՙ որ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարաություն տարածեց, որ կանխվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ Կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Աղբյուրը՝ tert.am