Կարծիք

15.11.2020 12:10


Այս օրերին որոշվում է Հայաստանի մոտակա 100 տարվա ճակատագիրը

Այս օրերին որոշվում է Հայաստանի մոտակա 100 տարվա ճակատագիրը
Գիր №1
Այս օրերին որոշվում է Հայաստանի մոտակա 100 տարվա ճակատագիրը։ Այսօր մեր բոլորիս քայլերից է կախված, թե ինչպիսի երկրում և ինչպես կապրեն մեր երեխաները, թոռները, ծոռները։
Ընդհանրապես կապրեն, թե չեն ապրի։
Եթե մեր անելիքը մեկ արեցինք, եթե մեկ բռունցք դարձանք, եթե գործեցինք խելքով և արագ, ապա կապրենք։
Եթե թողեցինք, որ մեզ պառակտեն հների ու նորերի, հայաստանցու-ղարաբաղցու, կռված-չկռվածի, եթե տրվեցինք հույզերի և ատելության, եթե թողեցինք, որ կեղծ կասկածամտություն սերմանելով համոզեն, որ դառնանք պասիվ դիտորդներ, ապա կորցնելու ենք նաև Հայաստանի Հանրապետությունը։
Լինել միասնական։
Դատել սթափ։
Արագ գործել։
***
Գիր №2. Համազգային անեծք առ դավաճան
Այն վայրկյանից, երբ հայտնի դարձավ խայտառակ կապիտուլյացիան ստորագրելու մասին, Արցախից մինչև Աշոցք, Մեղրիից մինչև Նոյեմբերյան Նիկոլին անիծում են և նրան մահ ցանկանում։
Մեզնից ո՞վ չի լսել «Լավ, մեկը չկա՞ սրան սատկացնի» տիպի նախադասություններ։ Տաքսիստներից մինչև առաջնագծի զինվորներ, դասախոսներից մինչև պետական ծառայողներ (այո)։
Միտինգի առաջին օրն էր, խոսում էինք ոստիկաններից մեկի հետ, ասաց. «Տո դրա քոքն էլ ըդտեղ ...»։
Հեռախոսազրույց են գաղտնալսել, մի ազատամարտիկ ասել է. «Վանեցյանին ասի. վեկալեք խփեք»։ Սրա հիման վրա հիմա ձերբակալություններ են քաղաքում։
Վստահ պնդում եմ. ոչ մի ԱԱԾ, ոչ մի ոստիկանություն չի հերիքի ձերբակալելու համար այն բոլոր մարդկանց, որոնք հիմա նման բառեր են ասում փողոցներում, հեռախոսազանգերում, նամակներում։
Նիկոլն իր հանցագործությամբ դարձավ Հայաստանի ամենասիրված մարդուց ամենաատելին։
Եթե դուք էլ եք լսել նման արտահայտություններ, խնդրում եմ հաստատեք մեկնաբանությամբ։ Թո՛ղ տեսնեն։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը