Լրահոս

15.11.2020 11:28


27 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1482 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

27 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1482 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1482 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 117 337-ի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 27 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2213-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 879 է, ընդհանուր առողջացածներինը՝ 74 984, փաստացի բուժվողներինը՝ 40 140: Մեկ օրում արվել է 3395 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 464 001 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը