Քաղաքական

14.11.2020 22:49


Ղարաբաղում ականի պայթյունից Ադրբեջանի քաղաքացի եղբայրներից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել

Ղարաբաղում ականի պայթյունից Ադրբեջանի քաղաքացի եղբայրներից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել

Ադրբեջանի երկու քաղաքացիներ ականի վրա պայթել են Ֆիզուլիի շրջանի տարածքում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման փուլի ավարտից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել Է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

«Յասին եւ Ասիֆ Ահմեդով եղբայրները պայթել են ականի վրա Ֆիզուլիի շրջանում։ Յասին Ահմեդովը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը՝ Ասիֆը տեղափոխվել է հիվանդանոց»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունում նշել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել են փորձաքննություններ:

Այս խորագրի վերջին նյութերը