Ադրբեջանական կողմը հայկականին է փոխանցել մոտ 100 զոհի մարմին
Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ հայկական կողմը մոտ 30 մարմին է փոխանցել ադրբեջանցիներին, իր հերթին ադրբեջանական կողմը փոխանցել է մոտ 100 մարմին:
Փոխանակումը տեղի է ունեցել Շուշիի շրջակայքում։
Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են զոհերի մարմինների փոխանակման գործընթացին։
«Երեկվանից սկսել է զոհերի մարմինների վերադարձման գործընթացը երկու կողմերից։ Ողջ գործընթացը համակարգվում է ռուս խաղաղապահների կողմից»,–ասաց Ամատունին։
Նրա խոսքով` գործընթացն ընթանում է բնականոն հունով, խնդիրներ չեն առաջանում։ Հիմա քննարկվում է երկու կողմերի հետ, որպեսզի գործընթացը շարունակական բնույթ կրի։
Հիշեցնենք, որ զոհերի մարմինների փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ: