Եկեք այսօր մի կողմ դնենք ամեն բան և, խոնարհվելով զինվորների դիմաց, կիսենք նրանց ընտանիքների ցավը․ Լևոն Արոնյանը կոչ է արել մասնակցել այսօր 18։00-ին Ազատության հրապարակում մոմավառությանը
Հայ առաջատար շախմատիստ, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ այսօր պետք է թողնել ամեն բան ու միանալ Ազատության հրապարակում նախատեսվող մոմավառությանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի ընկերներ,
Կարծում եմ բոլոր առաջնահերթություններից առաջնահերթ է մեր զոհվածներին հարգանքի տուրք մատուցելը: Այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղ է ունենալու մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի համար անմահացած հերոսների: Եկեք այսօր մի կողմ դնենք ամեն բան և խոնարհվելով մեր զինվորների դիմաց՝ կիսենք նրանց ընտանիքների ցավը»,-գրել է նա: