Մինչ Բաքուն պատրաստվում էր պատերազմի, Փաշինյանը զտում էր բանակն ու հատուկ ծառայությունները՝ սպաներին աշխատանքից ազատելով ԽՍՀՄ-ում կամ ՌԴ-ում կրթություն ստանալու պատճառով. Репортер
Շուշիի կորստով Հայաստանի համար պատերազմն ավարտվեց, և Ռուսաստանը ստիպված եղավ միջամտել, որպեսզի խուսափի ավելի վատ հետևանքներից, այս անգամ արդեն իր համար։ Երևանը ստիպված եղավ իր համար խայտառակ և Բաքվի պայմաններով թելադրված խաղաղություն կնքել, գրում է Репортер-ը։
Ինչպես նշում է հոդվածի հեղինակ Վլադիմիր Վոլկոնսկին, լույս նոյեմբերի 10-ը ձեռք են բերվել եռակողմ պայմանավորվածությունները, որոնց հետ հայերը դժվար թե երբևէ համակերպվեն, իսկ դա նշանակում է, որ տեսանելի ապագայում պատերազմը կշարունակվի։
Նրա խոսքով՝ «հաջորդ մեծ պատերազմը կարելի է սպասել 30 տարի անց, բայց թե ինչ կլինի 30 տարի անց, ոչ ոք չգիտի։ Գուցե Բաքուն էլ հայտնվի Անկարայի իշխանության ներքո։ Համենայնդեպս, Թուրքիայի դերն այս բոլոր իրադարձություններում գերիշխող է, և ինչի է վերափոխվում Էրդողանի վերջերս հնչեցրած «երկու երկրները՝ մեկ ժողովուրդ» կարգախոսը, կիմանանք մոտ ապագայում»։
«Հայաստանի համար պատերազմն ավարտվեց տոտալ պարտությամբ։ Այո, փաստացի Երևանը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Բայց այս ամենից կարելի էր խուսափել, եթե Փաշինյանը պատրաստ լիներ պատերազմի, այլ ոչ թե մայիսի 9-ին Շուշիի ամրոցի մոտ Բաքվին սադրեր իր պարով»,-նշում է նա։
Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, «Երևանը, ոգեշնչված ԼՂՀ-ից զգալիորեն հյուսիս գտնվող Տավուշի մարզում հնգօրյա հուլիսյան մարտերի հաջողությունից, ամբողջությամբ անտեսեց այն փաստը, որ Բաքուն պատրաստվում է պատերազմի։ Փոխարենը Փաշինյանը զբաղված էր բանակի և հատուկ ծառայությունների զտմամբ, որի շրջանակում սպաներին աշխատանքից ազատում էր միայն ԽՍՀՄ-ում կամ ՌԴ-ում ստացած կրթության համար»։
«Արդյունքում՝ նոր հավաքագրված արևմտամետ հատուկ ծառայողներն ամբողջությամբ անտեսեցին թուրք գեներալների և պաշտպանության նախարարի օգոստոսյան այցերը Բաքու, թուրքական անօդաչու թռչող սարքերով ադրբեջանական բանակի վերազինումը և առհասարակ Թուրքիայի աննախադեպ ակտիվությունն այդ ուղղությամբ»,-նշում է նա։
Անդրադառնալով հայ ժողովրդի հերոսական պաշտպանությանը, հոդվածագիրը նշում է, որ հայերը արժանապատվորեն ընդունեցին պատերազմը, սակայն ՀՕՊ-ի հնացած համակարգերով դժվար էր պայքարել հարվածային անօդաչու սարքերի և կամիկաձե անօդաչուների դեմ։
«Հայաստանը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից ի վեր նման նվաստացում չի զգացել։ Հասկանալի է, որ նման խայտառակություն տաքարյուն հայ տղաները չէին կարող ներել՝ հաստատ իմանալով, թե ով է մեղավոր դրանում։ Յուրաքանչյուր սխալ ունի իր անունն ու ազգանունը: Եվ հպարտ հայերը գիտեին դա։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը փաստաթղթերի ստորագրումից հետո արդեն հաջորդ առավոտյան ստիպված է եղել թաքնվել ամերիկյան դեսպանատան տարածքում և այնտեղից իր կողմնակիցներին օգնության կոչ անել»,-գրում է հոդվածի հեղինակը։

Աղբյուրը՝ tert.am