Մինչ օրս փորձաքննվել են 2317 զոհված հայ զինծառայողների դիակներ․ ԱՆ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մինչ օրս դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ:
Նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են:
Նոյեմբերի 13-ի տվյալներով Արցախի ՊԲ-ն հաստատել էր 1383 զոհված հայ զինծառայողների անուններ։
Մինչ օրս փորձաքննվել են 2317 զոհված հայ զինծառայողների դիակներ․ ԱՆ