Հայտնաբերվել է նոյեմբերի 11-ի ցույցի մասնակիցներից մեկի դին. նա ԱԺ-ում լուսանկարվող, դրոշով փաթաթված անձն էր
Tert.am-ի տեղեկություններով` երեկ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել, որն առնչություն է ունեցել նոյեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի ակտի դեմ իրականացված ակցիայի հետ:
Դի հայտնաբերելու վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան` ոստիկանությունից հայտնեցին, որ նման ահազանգ ստացել են. «Նոյեմբերի 13-ին` ժ. 22.25-ին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Կիևյան» կամրջից մի երիտասարդ իրեն ցած նետեց»:
Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը` ժ.22.20-ին, 1993 թ.ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել՝ Դավթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. կատարվում է նախաքննություն:
Ավելի ուշ Tert.am-ը պարզեց, որ Գառնիկ Պետրոսյանը նոյեմբերի 11-ի այն ակցիայի մասնակիցն է, սակայն ոչ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աթոռին նստած երիտասարդը՝ Ռաֆայել Հայրապետյանը, այլ նրա հետ դրոշով լուսանկարվող երիտասարդը: Ի դեպ,Գառնիկ Պետրոսյանի հարազատներից ևս զոհվել են այս պատերազմի ընթացքում, այդ պատճառով է նա մասնակցել ընդդեմ կապիտուլյացիայի ակցիային։
Հայտնաբերվել է նոյեմբերի 11-ի ցույցի մասնակիցներից մեկի դին. նա ԱԺ-ում լուսանկարվող, դրոշով փաթաթված անձն էր
Tert.am-ի տեղեկություններով` երեկ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել, որն առնչություն է ունեցել նոյեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի ակտի դեմ իրականացված ակցիայի հետ:
Դի հայտնաբերելու վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան` ոստիկանությունից հայտնեցին, որ նման ահազանգ ստացել են. «Նոյեմբերի 13-ին` ժ. 22.25-ին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Կիևյան» կամրջից մի երիտասարդ իրեն ցած նետեց»:
Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը` ժ.22.20-ին, 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել՝ Դավթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով: