ՌԴ-ից ՀՀ ուղևորվել է ռազմական տրանսպորտային ավիացիայի 20 Իլ-76 ինքնաթիռ
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան ուղևորվել է Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի 20 Իլ-76 ինքնաթիռ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստան են ուղարկվել ավելի քան 20 ծանր մեքենաներ կցորդներով և ավելի քան 170 խաղաղապահ:
Խաղաղապահ խնդիրների իրականացման և հակամարտության գոտում իրավիճակի մոնիտորինգի գործողությունների համակարգումն իրականացվում է շուրջօրյա ՌԴ պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնի կողմից:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:
ՌԴ-ից ՀՀ ուղևորվել է ռազմական տրանսպորտային ավիացիայի 20 Իլ-76 ինքնաթիռ
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան ուղևորվել է Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի 20 Իլ-76 ինքնաթիռ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստան են ուղարկվել ավելի քան 20 ծանր մեքենաներ կցորդներով և ավելի քան 170 խաղաղապահ: