Կարծիք

14.11.2020 11:35


Դո՞ւք՝ Արցախի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ արտաքին գործերի նախարար, չունե՞ք տարրական արժանապատվության զգացում

Դո՞ւք՝ Արցախի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ արտաքին գործերի նախարար, չունե՞ք տարրական արժանապատվության զգացում
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Լավ, հասկացանք, չունենալով պետական ավանդույթներ՝ պարզունակ մտածողությամբ 2018թ․ իշխանության բերեցինք հայկական Էլչիբեյին։ Բայց, առավել քան զարմանալի է, որ Արցախը, որը պետք է ավելին քան ՀՀ-ն ունենար անվտանգության բնազդ, իշխանության բերեց մի անհասկանալի, խամաճիկ նախագահի։ Ս․թ․ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմը սկսեց պատերազմ։ Չնայած, հայ սպայի և զինվորի հերոսությանը, ապիկար ղեկավարության պատճառով մենք անփառունակ պարտություն կրեցինք։ Պարտության նախադրայլները, համոզված եմ՝ զգում և գիտակցում էին ՀՀ և Արցախի զինվորական ղեկավարությունն ու 90-ականների հաղթանակած, հատկապես՝ Արցախի հերոսները։ Նույնպես, համոզված եմ, որ այլ, պետականության ավանդույթներ ունեցող ցանկացած երկրում նման իրավիճակում, երբ որոշվում է երկրի ճակատագիրը, զինվորական բարձրաստիճան սպաները կհեռացնեին ապիկար քաղաքական իշխանություններին և կկերտեին հաղթանակներ։ Այո՛, դրա անունը զինվորական հեղաշրջում է, եթե կուզեք իմանալ՝ խունտա։ Բայց խաղաքարտին դրված է հայրենիքի ապագան, ժողովրդի լինել,-չլինելու հարցը, և այս պարագայում խոսել սահմանադրականությունից, ժողովրդավարությունից, ներեցեք՝ մանկապաարտեզ է։ Զարմանալիորեն ոչ ՀՀ-ում, առավել զարմանալի՝ Արցախում, չգտնվեցին ազգային արժանապատվություն ունեցող սպաներ, որ իրականացնեին հայրենիքի փրկությունը։ Ավելին՝ նվաստացուցիչ կապիտուլյացիայից հետո ոչ մի բարձրաստիճան սպա, ոչ միայն հրաժարական չտվեց, այլև նրանցից շատերը պաշտպանեցին ստորացուցիչ կապիտուլյացիոն փաստաթուղթը։
Էլ չեմ խոսում, մեր անփառունակ դիվանագիտության մասին։
Լավ, վարչապետը, կառչած լինելով աթոռին, շարունակելով վայելել իշխանական արտոնությունները, հրաժարական չի տալիս։ Բա, դո՞ւք՝ Արցախի նախագահ, ՀՀ Պաշտպանության նախարար, ՀՀ արտաքին գործերի նախարար, պատասխանատվության ձեր բաժինը չե՞ք զգում, չունե՞ք տարրական արժանապատվության զգացում։ Հաաա, մոռացել էի, ընտանիք եք պահում․․․
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը