Հարց տվեք ձեզ՝ դուք մեր զոհերի ու վիրավորների իրական թիվը գիտե՞ք, դիահերձարանների իրական պատկերը գիտե՞ք
Ինձ շատ հաճախ հարցնում էին, թե ինչպես է Ադրբեջանը կարողանում թաքցնել իրենց զոհերի իրական թիվը։ 21-րդ դարում դա կարծես թե անհնար է։ Բացատրում էի, թե ինչպես, տարիներով էդ մեխանիզմին Ադրբեջանում հետևել եմ։ Պարզվեց ոչ միայն ես եմ հետևել, նաև իրենցից օրինակ վերցնողներ եղան։
Հիմա հարց տվեք ձեզ՝ դուք մեր զոհերի ու վիրավորների իրական թիվը գիտե՞ք: Դիահերձարանների իրական պատկերը գիտե՞ք:
Մեր մարդկային կորուստների իրական պատկերը գիտե՞ք:
Հիվանդանոցներում կատարվողի մասին գիտե՞ք:
Ցուցակներից դուրս արդեն հարյուրավոր հողարկավորված զոհերի մասին գիտե՞ք:
Այ հենց էդպես ա թաքցվում ինֆորմացիան 21-րդ դարում ձեր քթի տակ, երբ ձեզ թվում ա, որ էս մի բուռ երկրում անհնար ա մի քանի հազար կորուստ թաքցնել։
Գնացեք այսօր մոմավառության, հարգեք էդ տղաների և աղջիկների հիշատակը։ Թույլ մի տվեք, որ իրենք դառնան վիրտուալ Հայաստանի անդեմ վիճակագրական թիվ, որը նույնիսկ հիմա չեն համարձակվում հրապարակել։
Հարց տվեք ձեզ՝ դուք մեր զոհերի ու վիրավորների իրական թիվը գիտե՞ք, դիահերձարանների իրական պատկերը գիտե՞ք