Հայաստանը վտանգի տակ է, մենք կանգնած ենք նոր ցեղասպանության սպառնալիքի առաջ, մեզ անհրաժեշտ է նորմալ ղեկավար
Մեծ խնդրանք Նիկոլին սատարողներին․ մի փոքր առաջ նայեք, Հայաստանը վտանգի տակ է, մենք կանգնած ենք նոր ցեղասպանության սպառնալիքի առաջ։ Պատկերացրեք մի 3 տարի հետո, երբ պատսպարված լինեք ասենք Սարատովի մարզի մի գյուղական հյուղակում եւ ձեր զավակը հարցնի․ "Հայրիկ, ո՞ւր է մեր տունը, ինչո՞ւ զրկվեցինք հայրենիքից", ի՞նչ եք ասելու․ "թող օլիգարխները ծախեին իրենց դղյակները ու զինեին բանակը", թե՞՝ "բա որ նախկինները գողանում էին"։
Նիկոլի կողքին կանգնած ոստիկաններ, որ ձեր վարքագիծը արդարացնում եք, թե՝ սառնարանի վարկը պետք է փակեք։ Հասկացեք, թուրքը որ եկավ, ձեր սառնարանն էլ է վերցնելու, տունն էլ, իսկ դուք դեռ շարունակելու եք վարկը փակել։
Թուրքը որ եկավ չի հարցնելու՝ ասել եք "Նիկոլ դավաճան", թե "դմփ դմփ հու", բոլորին են քշելու, մտածեք ձեր ապագայի մասին, մտածեք մեր ապագայի մասին։
Հիմա կարեւորը Հայաստանը փրկելն է, մեզ անհրաժեշտ է լավ կազմակերպիչ, նորմալ ղեկավար, ուզում է թող թեկուզ սատանան լինի, միայն թե կարողանա երկիրը հանել այս վիճակից։
Հայաստանը վտանգի տակ է, մենք կանգնած ենք նոր ցեղասպանության սպառնալիքի առաջ, մեզ անհրաժեշտ է նորմալ ղեկավար