Վարչապետ-«Իմ քայլը» հանդիպումն անցել է սպառնալիքների ներքո․ Փաշինյանն ասել է՝ թիմը լքողներին կհամարի դավաճան և կպատժի. «Հրապարակ»
«Նիկոլ Փաշինյանը բունկերից երկու օր է՝ լույս աշխարհ է դուրս եկել։ Նախօրեին կառավարական դաչայում նա ընդունել է «Իմ քայլը» խմբակցությանը։ Կապիտուլյացիայից հետո սա եղել է Փաշինյանի հետ առաջին հանդիպումը։ Նա նախապես զգուշացրել է, որ «սլիվի» դեպքում ոչ մեկը չի ներվելու։ Առհասարակ՝ այս սպառնալիք-հորդորը դարձել է նրա իդեա-ֆիքսը։
Սակայն մեր աղբյուրները որոշ բաներ փոխանցեցին։ Փաշինյանը երկար խոսել է, թե ինչու այսպես եղավ, կրկնել է այն, ինչ ասել է վերջին «լայվերով», մեղադրել է բանակին, ասել է, որ ստիպված է այս քայլին գնացել։
Սակայն քչերին է դա հետաքրքրել․ «Ես գնացել էի փրկության ծրագրի մասին լսելու, որ դեռ ուշ չէ, ինչ-որ բան փրկելու համար, բայց, ցավոք, չլսեցի», ասաց մեր աղբյուրը։ Փաշինյանն ասել է, որ այս դժվար պահին թիմը լքողները դավաճան են և ստանալու են իրենց արժանի պատիժը։ Խոսքը կրկին եղել է խառնափնթոր ու հակասական»,-գրում է թերթը: