Կարծիք

14.11.2020 09:18


Փաշինյան, դու խոստովանում ես, որ հանձնում ես Արցախի շրջաններն անորոշ դրույթների ներքո. ստորագրածդ հայտարարությունում հստակը հանձնելու ժամկետներն են, իսկ մեխանիզմները՝ անորոշ

Փաշինյան, դու խոստովանում ես, որ հանձնում ես Արցախի շրջաններն անորոշ դրույթների ներքո. ստորագրածդ հայտարարությունում հստակը հանձնելու ժամկետներն են, իսկ մեխանիզմները՝ անորոշ
Նիկոլ, այսօրվա հարցազրույցումդ ասում ես, որ ստորագրածդ խայտառակ փաստաթղթում կան այնպիսի անորոշություններ, ինչպես մինչ այդ քննարկված փաստաթղթերում, պայմանական ասած, մադրիդյան փաստաթղթի տարբեր մշակումներում։ Ասում ես, որ դրանք տարբեր կերպ կարող են մեկնաբանվել։
Ախր, դու հասկանո՞ւմ ես, թե մեզ, մեր ժողովրդին դժոխքի դուռն ես հասցրել, իսկ դու քո բերանով խոստովանում ես, որ հանձնում ես Արցախի շրջաններն անորոշ դրույթների և հեռանկարի ներքո, որովհետև ստորագրածդ հայտարարությունում ամենահստակը, ցավոք, տարածքներ հանձնելու ժամկետներն են, իսկ մեխանիզմներն ու բազմաթիվ ձևակերպումներ ոչ միանշանակ, անորոշ։
Ի դեպ, կրկնում եմ՝ ինչպես ինքդ Պետրոսի հետ այսօրվա հարցազրույցում նշեցիր։
Չզարմանաս, բայց պետք է հարցնեմ՝ փաստաթուղթը ստորագրելուց առաջ կարդացե՞լ ես, թե բանավոր պարտադրել են, իսկ տեքստն ու դրա առանձնահատկություններն արդեն կարևոր էլ չեն եղել քեզ համար։
Երկրորդ, ստորագրելիս ժամանակ ունեցե՞լ ես մտորելու, մարսելու, ի վերջո հասկանալու այն, ինչի տակ ստորագրել ես։
Երրորդ, ինձ շատ զարմացնում է, թե ինչպիսի թեթևությամբ ես խոսում մեծ տարածքներ կորցնելու, մյուս մասը հանձնելու և արձանագրված մեծաթիվ զոհերի և վիրավորների մասին։
Եվ վերջինը, Նիկոլ, իսկ այսօր օրերին մտածե՞լ ես արդյոք, որ առաջիկա տարիների, դարերի հեռավորության վրա հող հանձնողի պիտակն արդեն դաջվել է ճակատիդ։ Ո՞նց, ի՞նչ խղճով ես ապրել և ապրելու։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը