Քաղաքական

13.11.2020 21:52


«ԼՂ-ում հումանիտար բնույթի խնդիրներն օրեցօր աճում են»․ Սերգեյ Շոյգու

«ԼՂ-ում հումանիտար բնույթի խնդիրներն օրեցօր աճում են»․ Սերգեյ Շոյգու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԼՂ հումանիտար հարցերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ԼՂ-ում հումանիտար բնույթի խնդիրներն օրեցօր աճում են, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Օրեցօր աճում են հումանիտար բնույթի խնդիրները»,-ասել է Շոյգուն՝ մատնանշելով փախստականների տեղափոխման ու վերադարձի, ինչպես նաև հումանիտար այլ հարցերի հետ կապվախ խնդիրները։

Նա նաև հայտնել է, որ ռազմատրանսպորտային ավիացիան երեք օրում ավելի քան 1 100 ռուս խաղաղապահների և 168 միավոր տեխնիկա է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության դիտորդական դիրքերի տեղակայումը կավարտվի շաբաթ օրը:

«Խաղաղապահների ևս մեկ ստորաբաժանում տեղակայված է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում։ Վաղը նախատեսում ենք ավարտել այդ գոտում ութ դիրքերի տեղակայումը»,-նշել է Շոյգուն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը