Քաղաքական

13.11.2020 19:53


Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ-ում ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության կետերի իրականացումը

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ-ում ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության կետերի իրականացումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարության դրույթների իրականացումը, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների գործնական իրականացման հետ կապված հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանի բարդ հումանիտար իրադրությանը և դրա հետ կապված խնդիրների լուծմանը»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը