Ես ամաչում եմ, որ այսպիսի վարչապետ ունենք․ նա պարտվել է խայտառակ ձևով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Ինձնից ամաչում են, վախենում են, չեն կարողանում աչքերիս մեջ նայել, դրա համար էլ չեն թողնում ԱԱԾ-ից տուն գնամ: Ամոթ է, գետինը մտնեն ավելի լավ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ իրեն ԱԱԾ հրավիրելու մասին:
Ծառուկյանը հորդորեց, որ ավելի լավ կլինի իշխանականները զոհվածների ընտանիքներին, տները կորցրածներին, զինվորների ծնողներին հանդիպեն և պատասխան տալ: «Ես ամաչում եմ, որ հայ եմ, որ այսպիսի վարչապետ ունենք»,-ասաց նա և կրկին շեշտեց, որ այս ամենն արվում է նրա համար, քանի որ շատերը վախենում են նրանից, իսկ նա դեռ հունիսի 5-ից հայտարարել էր սպասվող վտանգների մասին:
Անդրադառնալով այն հարցին, թե վարչապետը կասկածի տակ է դրել Ծառուկյանի կողմից ստեղծված ջոկատի Արցախ մեկնելը, վերջինս արձագանքեց, թե առաջին օրվանից ամեն ինչ կազմակերպվել և իրականացվել է: «Եթե մարդն այսօր պարտվել է խայտառակ ձևով, տվել է տարածքները, 1300-ից ավել զոհ է տվել, ես ամաչում եմ: Այսօր նորից բարձրաձայն ասում եմ ՝ ցանկացած մարդ անօրինության համար պատասխան է տալու, սա երկար չի տևելու, թող մարդիկ խելքի գան»:
Հարցին, թե արդյոք Ծառուկյանը վարչապետի պաշտոնի՞ն է հավակնում, ԲՀԿ ղեկավարը պատասխանեց՝ ոչ պաշտոնի է հավակնում, ոչ հեղափոխություն է ուզում անել, բայց ժողովրդի խնդիրները կարգավորել է պետք: «Փաշինյանը, եթե սեպտեմբերի 27-ին հրաժարական տար, այս վիճակը չէր լինի»:

Աղբյուրը՝ tert.am