Հրետակոծման օրը պատից մահացած տղայիս նկարը պոկել, դուրս եմ եկել, հիմա ո՞նց գնամ իմ երեխայի շիրիմին. Մարտակերտի բնակիչ (տեսանյութ)
Սեպտեմբերի 27-ին, երբ գյուղը հրետակոծվում էր, մեզ գյուղից հանել են: Պատից մահացած տղայիս նկարը պոկել, դուրս եմ եկել, հիմա ես ո՞նց գնամ իմ երեխայի շիրիմին. 13 տարեկան երեխան արիության մեդալի է արժանացել, հիմա թողել, եկել եմ թշնամուն են հանձնում. «Ազատության» հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց Մարտակերտ շրջանի բնակիչ Եկատիրինա Թումանյանը:
«1980 թվականին հայրենիքի կանչով գնացել ենք այնտեղ, իմ 13 տարեկան տղան, որպես փոքրիկ ֆիդային, հետևել է իրա հորը և մասնակցել մարտի և փոքր հասակում Քելբաջարի տարածքը ազատագրելու համար իր կյանքը է զոհել: Այստեղ մնում եմ բարեկամի տանը, բայց ինչքան կարող եմ մնալ բարեկամի տանը: Երկու աղջիկներս էլ փախստական վիճակում բարեկամի տանն են մնում: Իմ տան հետ կապված բան չեմ ասել, իմ ապրուստ թողել եմ այնտեղ, եկել եմ: Ես իմ ժողովրդի ու իմ մասին եմ մտածում, մի ճար մտածեք, որ ճանապարհները չփակեն, որ կարողանանք գնանք»,-ասաց նա: