Կարծիք

13.11.2020 17:21


Հետաքրքիր է, ո՞նց են «արմատախիլ անելու մեր միջի դավաճաններին»` կախելո՞ւ, թե՞ գնդակահարելու միջոցով

Հետաքրքիր է, ո՞նց են «արմատախիլ անելու մեր միջի դավաճաններին»` կախելո՞ւ, թե՞ գնդակահարելու միջոցով
Ինչ չէինք տեսել, տեսանք։ Տիկին վարչապետը քաղաքացիական պատերազմի մարտակոչ է արել։
Մասնավորապես, արձանագրել է. «Մեր բանակը, մեր զինվորը անհավասար ու անարդար պատերազմում կանգնեցին մինչեւ վերջ։ Նրանք միայնակ հերոսաբար կռվեցին մի քանի երկրի բանակների դեմ՝ դիմակայելով առջեւից թշնամու, թիկունքից թուլամորթների ու դավաճանների հարվածներին։
2018-ին մենք անհավասար պայքարում հաղթեցինք պետության թալանչիներին, որպես քաղաքացի ուղղեցինք մեր մեջքը, որովհետեւ հավատացինք մեր հաղթանակին ու չընկրկեցինք նրանց դիզած միլիոնների ու ուժի առաջ։
Որպես պետություն եւ ժողովուրդ մենք կուղղենք մեր մեջքը եւ կհաղթենք ամբողջ աշխարհին միայն մի պարագայում, եթե մեկ մարդու նման հավատանք մեր հաղթանակին, հաղթահարենք մեր վախերը, արմատախիլ անենք մեր միջի դավաճաններին եւ չընկրկենք ոչ մի ուժի առաջ»։
Շա՜տ հետաքրքիր է` ինչպես է պատրաստվում «արմատախիլ անել մեր միջի դավաճաններին». կախելո՞ւ, թե՞ գնդակահարելու միջոցով, ինչպես Հանրապետության հրապարակի «մեծ էկրանից» հոխորտացել է զինվորական համազգեստ հագած ստահակը, որ պարոն վարչապետի «հրամանով»` ի կատարումն նոյեմբերի 9-ի գիշերային ղազագրի, իջել է մարտական դիրքերից, հիմա շունչը պահած` սպասում է «հանրապետական զիբիլներին գնդակահարելու» մարտական առաջադրանքի կատարմանը։
Եվ ովքե՞ր են «մեր միջի դավաճանները»` նրանք, ովքեր ընդվզում են դավաճանության դեմ, պահանջում են Արցախի հանձնման դավաճանական ակտը որպես «ո՛չ հաղթանակ, ո՛չ պարտություն» անցկացնել փորձող և դրա անվերապահ կատարման «անխուսափելի անհրաժեշտությունը» կրծքով պաշտպանող հանցավոր վարչախմբի հրաժարակա՞նը...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը