Քաղաքական

13.11.2020 16:36


Արարատ Միրզոյանը փաստաթղթի մասին տեղյակ էր. օգնականը` ԱԺ նախագահի առողջական վիճակի մասին

Արարատ Միրզոյանը փաստաթղթի մասին տեղյակ էր. օգնականը` ԱԺ նախագահի առողջական վիճակի մասին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մի քանի վիրահատություններ է տարել, դեռ առնվազն մեկ վիրահատություն էլ սպասվում է։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը։

«Ընդհանուր վիճակը բժիշկները դրական են գնահատում, ապաքինման փուլում է։ Կյանքին վտանգ չի սպառնում, բայց վնասվածքները բավականին ծանր են»,-տեղեկացրեց Կոստանյանը։

Նրա խոսքով՝ ԱԺ նախագահը հիմնականում դեմքի, գլխի և ձեռքի վնասվածքներ է ստացել։

Ծեծի պահին Արարատ Միրզոյանի կողքին անվտանգության աշխատակիցներ եղել են։ Թե ինչպես նրանց չի հաջողվել պաշտպանել ԱԺ նախագահին, Կոստանյանը դժվարացավ ասել։ Միայն նշեց, որ աշխատակիցները ևս որոշակի վնասվածքներ ունեն, սակայն հիմա էլ շարունակում են հիվանդանոցում հսկել Միրզոյանին։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությանը, Կոստանյանը նշեց՝ փաստաթղթի մասին Արարատ Միրզոյանը գիտեր։ Շուտով ի վիճակի կլինի հաղորդակցվել հանրության հետ և գնահատականներ տալ։

«Կարող եմ ասել, որ Արարատ Միրզոյանը մեծ վստահություն ունի, որ այսօր ՀՀ-ին կայունություն է անհրաժեշտ, և որևէ գործընթաց, որը կխաթարի այդ կայունությունը, խստորեն կդատապարտվի»,-նշեց Կոստանյանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը