Կարծիք

13.11.2020 16:00


Հայ ժողովուրդ, ասեմ ձեզ՝ ինչ է սպասում, եթե որևէ փոփոխություն չլինի

Հայ ժողովուրդ, ասեմ ձեզ՝ ինչ է սպասում, եթե որևէ փոփոխություն չլինի
Հայ ժողովուրդ, ասեմ ձեզ՝ ինչ է սպասում, եթե որևէ փոփոխություն չլինի։
Արտագաղթ սահմանային և ոչ սահմանային շրջաններից, քանի որ այս կառավարությունը այլևս ի վիճակի չի ապահովել իր ազգաբնակչության ֆիզիկական անվտանգությունը։
Ազգային ուժեղ հոգեբանական տռավմա՝ պայմանավորված հանձնվողական քաղաքականությամբ։ Ինչ ենք նշելու մայիսի 9-ին ու ինչ օրինակներով ենք դաստիարակելու սերունդը, պարզ չի արդեն։ Մի անգամ գրել եմ, որ մեզ պարտադրվում է ազգ֊օֆիցիանտ կարգավիճակը ու ոնց որ դրան է գնում։
Սփյուրքի կազմալուծում։ Ռուսալեզու սփյուրքը երկար ժամանակ մնալու է ադրբեջանցիների ծաղրանքի տակ՝ անընդհատ կա՛մ բախումների գնալով, կա՛մ համակերպվելով պարտվածի իրավիճակի հետ։
Անգլալեզու Սփյուրքը կրկին կգնա հով ու ապահով Ցեղասպանությանը ճանաչման գործին ու Արցախի ճանաչում, բան֊ման մոռացեք։
Արցախցին արդեն կարելի է ասել դժվար մոտ ժամանակներս հույսեր կապի մի երկրի հետ, ում ղեկավարը թաքուն ծախեց իրենց հայրենիքը, իսկ ժամանակավոր տեղահանվածները երբեք լեզու չեն գտնի այստեղի զոմբիների հետ։ Ու դժվար թե ցանկանա վերադառնալ ու կառավարվել ներկայիս նախագահի կողմից։ Իտոգում կա՛մ մշտական բախումներ Մայր Հայաստանում, կա՛մ արտագաղթ, կա՛մ վերադարձ Արցախ՝ հնարավորինս շուտ արտագաղթելու ցանկությամբ։
Տնտեսական կոլապսի պահով բան չեմ կարա ասեմ, շատ հավանական է այս խայտառակության միջազգային հովանավորները մեկ ու մեջ փող կտան, որ զոմբիները սովից չզկռտան ու չջոկեն ինչ ա կատարվում։
Քարվաճառի հանձմանը մնաց երկու օր։
Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը