ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նոյեմբերի 12-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։
Նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը նշել է, որ գումարն արդեն փոխանցված է և Նարեկ Սարգսյանն ազատության մեջ:
Հիշեցնենք՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու, պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով։
Նարեկ Սարգսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Աղբյուրը՝ yerevan.today