Եթե իրենք իրենց հատկացված ժամանակում այդ հարցը չեն լուծի, ես ձայնագրությունը կհրապարակեմ. Վարդան Աթաբեկյան
Անկեղծ ասած՝ մինչև հիմա իմ տուն գալու պատճառներն անհասկանալի են. տասնյակից ավելի մարդիկ էին եկել, մտերիմներս ճանաչել են Հակոբ Սիմիդյանին, Հայկ Սարգսյանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։
«Ես տանը չեմ եղել, նպատակը ընկալելի չէր, թե ինչու են եկել, փորձում եմ պարզել։ Ես կպարզեմ թե որն է իմ տուն գալու նպատակը՝ այդ ժամին և այդքան հոգով, քանի որ ես անհասանելի մարդ չեմ էլի։ Երբ տանս ազդանշանը միացել էր, ես հեռախոսով ձայնագրությունները նայում էի, նկատել եմ, որ 5 մեքենա է մոտենում դեպի իմ տուն, և դա տարօրինակ եմ համարել, իրավապահներին եմ դիմել։
Քանի որ նրանց մեջ ծանոթ մարդիկ են եղել, զրուցել են և հեռացել, համենայնդեպս, էդտեղ էլի էլեմենտներ կան, որ ես ժամանակ եմ իրենց տվել, որ դա հարթեն, եթե չեն հարթի, հաստատ իրավապահներին կդիմեմ, որովհետև դա ինձ համար անթույլատրելի է։ Ես ներկա չեմ եղել այդ միջադեպին, եղբայրս է եղել, հիմա չեմ կարող փակագծեր բացել, եթե իրենք իրենց հատկացված ժամանակում այդ հարցը չեն լուծի, ես ձայնագրությունը կհրապարակեմ»,-պարզաբանեց Վարթան Աթաբեկյանը։
Նշենք, որ Վարդան Աթաբեկյանը երեկ՝ նոյեմբերի 12-ին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին, իր իսկ ձևակերպմամբ՝ նա ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ մամուլից է տեղեկացել ստորագրված հայտարարության մասին և համակարծիք չէ քաղաքական թիմի դիրքորոշման հետ։ Վարդան Աթաբեկյանը իր գործունեությունը շարունակելու է որպես անկախ պատգամավոր, և այդ գործունեությունն ուղղելու է ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու է արցախահայության խնդիրների լուծմանը։
«Ինչպես արդեն նշել էի, ես տեղյակ չեմ եղել, ցանկացած հարց, որ իմ տիրույթում քննարկման առարկա չի, ու արդեն որոշում է կայացվել, ես չեմ կարծում, որ պատասխանատվություն պիտի կիսեմ նմանատաիպ հարցի շուրջ։ Ինձ ինչքան էլ բացատրեն, որ դա ճիշտ է, ես անձամբ խնդիր ունեմ, ինքս բնիկ Արցախից եմ, այնտեղ հորս շիրիմն է, նա արցախյան առաջին պատերազմի մասնակից է, ինձ համար դժվար է նույնիսկ պատճառները լսելուց հետո՝ դա ընկալելի դարձնել ինձ համար»,-նշեց պատգամավորը։
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանը, Վարդան Աթաբեկյանը նշեց, որ ծանոթ է եղել տեքստի բովանդակությանը, բայց դրա հետ համամիտ չի եղել։
«Ես տեքստը տեսել եմ, բայց իմ էջում չեմ կիսվել, որովհետև համամիտ չեմ եղել, որ պետք է նմատաիպ բան արվի։ Քանի որ ներքաղաքական վիճակը սրված է, ես չեմ ուզում դիրքորոշումս այնպես արտահայտել, որ որևէ մեկը փորձի դա օգտագործել, անկախ ամեն ինչից քաղաքական թիմը գործողություն է արել ու պատասխանատավություն է կիսում, ժամանակը ցույց կտա՝ ինչքանով է կիսում ու ինչքանով է արդարացված այդ կատարած որոշումը, ուղղակի անձնական դիրքորոշումս չէի ուզենա տեղի տար, ինչ-որ մեկը դրանից օգտվեր, կամ դիտվեր, որ ես իմ քաղաքական թիմին փորձել եմ այս վիճակում հարվածել, համենայդեպս, դիրքորոշումս դա է։ Եթե ես չեմ ուզում պատասխանատվություն կիսել, չեմ էլ ուզում խնդիր ստեղծել, դա ավելի ճիշտ է, որովհետև անկախ ամեն ինչից ես այդ քաղաքական թիմից եմ եղել, ու քաղաքական թիմը ինչ-որ գործողություն որ արել է, լա՞վ է, թե՞ վատ, դա դեռ կպարզվի, ժողովուրդը դրա պատասխանը կտա, անկախ ամեն ինչից դրանից հետո հետևանքներ են մնացել, արցախահայության տեղահանում և այլն։ Ես պատրաստ եմ դրա հետևանքներին իմ պատասխանատվությունը ներառել, և զբաղվեմ այդ խնդրով։ Ես համարում եմ, որ դա իմ կողմից արդարացի»,-ընդգծեց նա։
Հարցին, թե ստեղծված իրավիճակի ելք ո՞րն է, արդյո՞ք կիսում է այն կարծիքը, թե վարչապետը պետք է հրաժարական տա, հետագայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինեն, Վարդան Աթաբեկյանն արձագանքեց․
«Անկախ ամեն ինչից ես կուզեի իրական ժողովրդի կարծիքը հնչի, որովհետև կան քաղաքական ուժեր, որոնք կարող են սրանից օգտվել, կամ չօգտվել։ Ես կուզեի, որ ժողովուրդը սթափ դատի ու ճիշտ ընտրություն անի, անկախ նրանից, թե դրսում ինչ ուժեր են կանգնած, անկախ, թե իմ քաղաքական թիմը ինչ է արել։ Շատ լավ կլինի, որ որևէ փոփոխության դեպքում, էլի ժողովրդի քվեով ընտրվի որևէ մեկը։ Ինձ թվում է վարչապետը ինքն էլ կտեսնի, թե ճիշտը որն է, պրոցեսը կզարգանա, ժողովրդի ասելիքն ավելի ընկալելի կդառնա։ Կարծում եմ հիմա, որ ժողովուրդը դեռ շոկի մեջ է, ու կամաց-կամաց սկսում է այդ շոկից դուրս գալ և իր պահանջները հստակ կձևակերպի, եթե ձևակերպի, չեմ կարծում, թե վարչապետը կփորձի դրան դիմադրել»,-ասաց նա ու հավելեց․
«Վարչապետը պարտավոր է ժողովրդի շոկից դուրս գալուց հետո, լսի ժողովրդին, սպասի, ձգի էնքան, որ կարողանա էլի ժողովրդի կարծիքով առաջնորդվել, որովհետև այս պահին կարող են տարաբնույթ կարծիքներ լինեն ու մի քիչ դժվար լինի տաբերել՝ դա ժողովրդի կարծիքն է, թե որոշ քաղաքական ուժերի, որոնք դա ուզում են ի շահ իրենց օգտագործել»։