Ալիևի օգնականը «ոչ տեղին» է որակել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի՝ խոցված ռուսական ուղղաթիռի վերաբերյալ մեկնաբանությունը
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը մեկնաբանել է ՌԴ-ում Բաքվի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի՝ ՀՀ տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի վերաբերյալ հայտարարությունը, գրում է tass.ru-ն:
Հաջիևը Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական Մի-24-ի խոցման մասին դեսպանի հայտարարությունը՝ «պատերազմում, ինչպես պատերազմում», համարում է ոչ տեղին: Այս խոսքերը առաջացրել էին նաև Մոսկվայի դժգոհությունը: ՌԴ ԱԳՆ-ն հույս էր հայտնել, որ ադրբեջանական կողմն այլևս իրեն թույլ չի տա երկիմաստ հայտարարություն ողբերգական այդ միջադեպի առնչությամբ:
«Եթե Ռուսաստանը դավաներ «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքին, պատասխանը ջախջախիչ կլիներ»,-նշել էին ՌԴ ԱԳՆ-ում: Նախարարությունը նաև ընդգծել էր՝ ակնկալում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից խոստացված հետաքննության անցկացում:
«Արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք պարտավոր են զերծ մնալ ինքնագլուխ հայտարարություններից»,-ադրբեջանական և ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Հաջիևը:
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում ընկած ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է:
«Նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանկով 17:30-ի սահմանում, Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ թռչելիս Երասխ բնակավայրի մոտակայքում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանի մոտ, ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել ցամաքից շարժական զենիթահրթիռային համակարգից միջոցով: Կատարվածի հետևանքով ուղղաթիռը կործանվել է՝ ընկնելով լեռնային տեղանքում»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ tert.am