Քաղաքական

13.11.2020 12:56


Եթե նախկինում առաջարկված բանաձևերը կյանքի կոչվեին թեկուզ 2 տարի առաջ, հավանաբար, այս արյունալի պատերազմը չէր լինի և կհաջողվեր խուսափել հազարավոր հայերի և ադրբեջանցիների մահից. Պեսկով (տեսանյութ)

Եթե նախկինում առաջարկված բանաձևերը կյանքի կոչվեին թեկուզ 2 տարի առաջ, հավանաբար, այս արյունալի պատերազմը չէր լինի և կհաջողվեր խուսափել հազարավոր հայերի և ադրբեջանցիների մահից. Պեսկով (տեսանյութ)

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը RT հեռուստաալիքի հետ զրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված վերջին եռակողմ պայմանավորվածություններին նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման բանաձև, որը դեռ մի քանի տարի առաջ ընդունելը թույլ կտար խուսափել արյունահեղությունից։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների ծավալմանը նախորդել են «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և առաջին հերթին Ռուսաստանի կարգավորման որոշակի բանաձևեր առաջարկելու տարիների փորձերը»։

«Այդ բանաձևերը գոյություն ունեն, դրանք քաջ հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, սակայն, ցավոք, դրանք այս կամ այն պատճառով չեն գործել»,-նշել է Պեսկովը՝ հավելելով, որ անգամ երկու տարի առաջ դրանք ընդունելը թույլ կտար խուսափել նման հետևանքներից։

«Եթե դրանք կյանքի կոչվեին թեկուզ երկու տարի առաջ, ապա, հավանաբար, այս արյունալի պատերազմը չէր լինի և կհաջողվեր խուսափել հազարավոր երիտասարդ հայերի և ադրբեջանցիների մահից»,-հավելել է նա։

Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումների ֆոնին կարծիք է հայտնել առ այն, որ Ռուսաստանում անխուսափելի չեն հայերի և ադրբեջանցիների միջև ընդհանրումները:

Կրեմլի ներկայացուցիչը, մեկնաբանելով ԼՂ շուրջ իրավիճակի ֆոնին միջազգայնական ընդհանրումների ախուսափելիության և անշրջելիության մասին նկատառումը, նշել է, որ որևէ բան դեռևս ակնհայտ չէ և «դրա ուղղությունը» փոխել հնարավոր է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը