Կարծիք

13.11.2020 11:17


Էխ, տատ ջան, ի՞նչ իմանայիր, որ 30 տարի հետո, մի անմեղսունակ ոչնչության պատճառով նորից ստիպված ես լինելու բռնես գաղթի ճամփեն

Էխ, տատ ջան, ի՞նչ իմանայիր, որ 30 տարի հետո, մի անմեղսունակ ոչնչության պատճառով նորից ստիպված ես լինելու բռնես գաղթի ճամփեն

Էխ, տատ ջան, ի՞նչ իմանայիր, որ 30 տարի հետո, մի անմեղսունակ ոչնչության պատճառով նորից ստիպված ես լինելու բռնես գաղթի ճամփեն։ Հա, հենց գաղթի, որովհետև ինչքան էլ դու Հայաստան, Երևան գաս, քեզ տեղավորեն Կենտրոնում, մեկ ա, քո ցավն այստեղ ոչ մեկ չի հասկանալու, դու այստեղ միշտ, մի ոչխարների ստված զանգվածի մոտ «ղարաբաղցի փախստական» ես մնալու այնպես, ինչպես 90-ականներին եկածները մինչ օրս մնացածին «բաքվեցի փախստական», դու այստեղ օտար ես լինելու։

Մարդիկ դաժան են, տատ, ու պարտադիր չի, որ դա թուրքը լինի։

Կներես, տատ ջան, կներես, ցավդ տանեմ։ Կներես, որ 2,5 տարում չկարողացանք ես ու ընկերներս էս խուլ ու համր շնչավոր զանգվածին համոզենք, թե ինչ պատուհասի են բերում իշխանության։ Բոլորը կուրացած էին ոչնչության ստերից, բոլորը ծարավ էին իրենց անձնական դժբախտությունն ու անհաջողությունը մեկի վրա բարդելու, ու մյուսին փրկիչ կարգելու համար։

Ահավոր ցավ ու միաժամանակ զայրույթ եմ ապրում, որովհետև տականքներին իշխանության բերածներից և ոչ մեկն էսօր քո փոխարեն էտ ավտոբուսում չի, չի կորցրել իր տունը մի ստորագրությամբ, չի բռնել գաղթի ճամփեն, ստիպված չի այրել իր օջախը, որ թուրքի գոմ չդառնա։ Ավելին, դեռ մի բան էլ հոխորտում են, պաշտպանում դավաճանին, սատարում։ Մարդիկ անուղեղ են, տատ, դու ինձնից լավ գիտես...

Բայց երդվում եմ, քեզ էս օրը հասցնողները պատասխան են տալու, անկախ նրանից, թե ով է պաշտպանում նրանց ու ինչքան սատարող ոչխարի նախիր ունեն։ Գետնի տակից էլ լինի դուրս ենք բերելու ու ստիպելու մեր ու մանուկ պատասխան տան քեզ ու մյուս արցախցիներին էս օրը հասցնելու համար։ Երդվում եմ, տատ ջան...

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը