Կարծիք

13.11.2020 10:57


Պատմեք, թե ինչ հնարքներ են հրամայել օգտագործել, ինչ են հրամայել ծածուկ պահել ՄԻԱՅՆ քաղաքական շահերից ելնելով, պատմեք` մենք դա իմանալու իրավունք ունենք

Պատմեք, թե ինչ հնարքներ են հրամայել օգտագործել, ինչ են հրամայել ծածուկ պահել ՄԻԱՅՆ քաղաքական շահերից ելնելով, պատմեք` մենք դա իմանալու իրավունք ունենք
Արծրուն Հովհաննիսյանը գրում է, որ ուսադիրների «տակ էր» և կատարում էր հրամաններ: Ժողովրդին բացահայտ կեղծ լուրեր տրամադրելը, պետական պրոպագանդան մեծամասշտաբ խաբեության վերածելը և զինվորական համազգեստով ուղիղ եթերում նախկին-ներկա կեղտոտ պառակտում մտցնելը չի մոռացվելու:
Հիշեցնեմ, որ պարոն Հովհաննիսյանի ասած «մի քանի անգամ ավելի շատ նորագույն տեխնիկայի» գնման պայմանագրերը կնքվել են մինչև 2018 թվականը: Հարցնում էիք, թե որտեղից մեր կուսակցության որոշ անդամներ գիտեն գնվող սպառազինության ծավալը... մի պարզ պատճառով` դրա գնման պայմանագրերի մեծ մասը մեր օրոք է կնքվել:
Գիտակցեք, որ կիսում եք պատասխանատվությունը նրա համար, որ երեկ Հանրապետության Հրապարակի էկրանից հեռարձակվում էր կեղծ հայհոյախառն տեսանյութ, որտեղ բռնության կոչեր էին անում:
ՀԱՍԿԱՆՈՒ՞Մ ԵՔ. հրապարակից հայը հային սպանելու կոչեր էին հեռարձակում:
Ինչքան ես գիտեմ, ըստ զինվորական կանոնագրքերի, հրամանները չեն քննարկվում. դու կատարում ես քո ստացած հրամանը` հետո քննարկում այն քեզ հրաման տվողի վերադասի հետ: Ենթադրենք Արծրուն Հովհաննիսյանը այդպես է արել և կատարել է վարչապետի (կամ այլ մարդու) հրամաններ: Բայց հիմա կարող է քննարկել դրանք վարչապետի միակ վերադասի` ժողովրդի հետ: Պատմեք, թե ինչ հնարքներ են հրամայել օգտագործել, ինչ են հրամայել ծածուկ պահել ՄԻԱՅՆ քաղաքական շահերից ելնելով:
Պատմեք` մենք դա իմանալու իրավունք ունենք:
Այլապես դուք կդառնաք մի քանի նախարար փոխած, ամեն անգամ նոր «շեֆի» հրամանով իր նախկին ղեկավարին վարկաբեկող հեշթեգերի տիրակալ:
Այս մի հեշթեգն էլ իմ կողմից` #դատվելուեք
Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը