Կարծիք

12.11.2020 22:03


Չէի ուզում անդրադառնալ Արծրուն Հովհաննիսյանին, բայց տեղ չթողեց

Չէի ուզում անդրադառնալ Արծրուն Հովհաննիսյանին, բայց տեղ չթողեց
Չէի ուզում անդրադառնալ Արծրուն Հովհաննիսյանին, բայց տեղ չթողեց..
Դեպքեր կան, որ հրաման կատարողի ու տվողի մեղքը հավասարվում է....
Այսքանից հետո ինձ իսկապես հետաքրքիր է, ինչպես է իրեն զգում Արծրուն Հովհաննիսյանը: Որպես սպա, որպես տղամարդ, որպես պաշտոնյա, պետական ծառայող, որպես սիգար ծխող, որպես տիկին վարչապետի քարոզչական գործիք: Այս ամենից հետո ինչպես է նա:
Նա ուսադիրի տակ գտնվող սպա է, որը զգետնել է իր ուսադիրը, զգետնել է հազարավոր զոհերի ապագան, զգետնել նրանց ծնողների հույսերը, զգետնել մեր պատիվը: Կասե՞ք զինվորին ուժ էր տալիս, ես կասեմ չէ: 44 օր մասնակցում էր ընտանիքապետության բեմադրած մասկի շոուին, ու խաբում էր մի ողջ ազգ, ու ում այդ ազգը անվերապահ հավատում էր ու ինչ:
Արծրունի ամեն ստատուսից հետո ես սկսել եմ կասկածել այն տեղեկություններին, որ ստանում էի, մինչեւ անհերքելի ապացույցներ։ Ու զարմանում... լավ բա սենց ոնց կլինի։ Տղերք բա ճիշտը ե՞րբ եք ասելու: Չէ որ այդ սուտը քանդեց մեր տունը....
Ամեն մի զգետնված բայրաքթար զգետնել է բազմաթիվ կյանքեր, որոնց մասին նրա բառերը եղել են հետևյալը` «տակտիկական նահանջը դեռ տարածքի կորուստ չէ», «մենք զոհերը չենք թաքցնում, ճշտում ենք ասում են»: Լու՞րջ: Արայիկ Հարությունյանը գիտեր, որ օրը միջինում հարյուր զոհ ենք ունեցել, ՊՆ ու ԳՇ , որոնց տեղեկագրերից նա ինֆորմացիա էիր ստանում չգիտե՞ր: Իսկ գու՞ցե, որ ճիշտը ասեր, մի քանի հարյուր կամ հազարի կյանք ավելի շուտ փրկվեր, մեր ժողովրդի հոգեվիճակը ու քայլերը այլ լինե՞ին: Նա չգիտե՞ր երբ ու ինչպես է ընկել Զաբրայիլը, չգիտե՞ր, երբ է ընկել Զանգելանը, չգիտե՞ր երբ է ընկել Շուշին, գիտեր, գիտեր նաև թե ինչ տարբերակներ են եղել սեղանին դրված: Բայց ավաղ... Նա ժամանակ ուներ իշխանության ձեռք բերած զենքերի մասին հեքիաթ պատմել ու ֆբ-ում կռվել: Ստել: Այսքանից հետո նա սերունդ է կրթելու:
Նախ` բեռ է պետք վերցնել նախորդ սերնդի կոտորածի համար, հետո մտածել ինչ ես սովորեցնելու, հետո, ապաշխարհել, հետո փորձել ապրել այդ բեռով: Փորձել, թե կարող ես:
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը