Հետաքրքիր էր ընթերցել, թե, ըստ ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ Միքայել Համբարձումյանի ինչպիսի՛նն է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը... Ըստ պարոն Համբարձումյանի Նիկոլը.
1. որպես երկրի ղեկավար վատ կառավարիչ է
2. դյուրագրգիռ է
3. առանձին դեպքերում որոշումներ է կայացնում անարդար` պահի ազդեցության տակ
4. որպես գերագույն գլխավոր հրամանատար` չունի
բավարար ռազմական փորձ ու գիտելիքներ
5. դիվանագիտության մեջ` չունի անհրաժեշտ ճկունություն և հեռատեսություն
6.անարդարացիորեն անտեսում կամ ներում է իր հետ իշխանության եկած յուրայինների բոլոր` նույնիսկ երկրի համար հետևանքներ առաջացնող սխալները
7. չխորանալով իրական պատճառների, հանգամանքների մեջ, կարող է խիստ միջոցներ ձեռնարկել իրեն տարակարծություն հայտնած կամ չնչին սխալներ թույլ տված, կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, սակայն քաղաքական թիմի անդամ չհանդիսացող մարդկանց նկատմամբ
8. հայրենասեր է
9.չկոռումպացված է
Վերջին երկու՝ 8-րդ և 9-րդ կետերի հետ պարոն Համբարձումյանի հետ համաձայն չեն, քանի որ հայրենասեր մարդը երբեք այդ ազգադավ և թուրքին Արցախը նվիրող փաստաթուղթը չէր ստորագրի... Հայրենասեր մարդը երբեք ժողովրդին չէր մեղադրի կորոնավիրուսի տարածման կամ էլ պատերազմում տանուլ տալու համար...
Ինչ վերաբերվում է չկոռումպացված լինելուն, ապա միայն այն, որ նա բացահայտ հովանավորչությամբ է զբաղված, որը նշված է 6-րդ կետում ապացուցվում է, որ լավ էլ կոռումպացաված է, քանի որ հովանավորչությունը ևս կոռուպցիա է... Դե իր և իր ընտանիքի անդամների հետ կապված բազմաթիվ կոռուպցիոն սխեմաների մասին խոսակցություններին և հրապարակումներին չեմ էլ անդրադառնա...
Նախկինների դեմ պայքարեցինք, քանի որ Նիկոլի և իր թայֆայի ներկայացուցիչները երկար տարիներ նրանց հիմնականում մեղադրում էին կոռուպցիայի մեջ ու դրանում համոզում հասարակությանը, բայց իշխանության գալուց հետո իրենց կողմից առաջ քաշած շատ մեղադրնքներ հօդս ցնդեցին, քանի որ կեղծիք էին...
Դե իմ կողմից էլ ավելացնեմ, որ Նիկոլը նաև մեծամիտ է, ցինիկ է, լկտի է ու սարսափելի ստախոս...
Պատահական չէ, որ այսպիսի ղեկավար ունենալով՝ Հայաստանն այս 2,5 տարվա մեջ հայտնվեց աղետալի իրավիճակում...
Ինչպիսի՛նն է Նիկոլն՝ ըստ ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ-ի