Կարծիք

12.11.2020 18:32


«Իմ քայլը» խմբակցությունը «կաշին փրկող», մանիպուլիացիոն հայտարարություն տարածեց

«Իմ քայլը» խմբակցությունը «կաշին փրկող», մանիպուլիացիոն հայտարարություն տարածեց
ԱԺ “Իմ քայլը” խմբակցությունը, երեկ, ինչպես միշտ "կաշին փրկող", մանիպուլիացիոն հայտարարություն տարածեց: Մասնավորապես՝ ասում են, իբրև թե ընդդիմադիրները՝
1. կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,
2. կողմնակից են ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից,
3. կողմնակից են պատերազմի շարունակմանը:
Սա հասարակությանը խաբելու, մոլորեցնելու հերթական փորձ է:
Ընդդիմությունը երբևէ չի ժխտել ռուսական միջնորդությունը, ավելին՝ միշտ կարևորել է այն: Ձեզ հազար անգամ ասել ենք, որ հայ-ռուսական հարաբերությւոնների ձեր, և ձեր “տերերի” կողմից վատթարացումը, բելերու է անդառնալի վատ հետևանքների: Ցավոք, այն տեղի ունեցավ, և Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեցին այդ հանգամանքից:
Ընդդիմությունը ռուսական խաղաղապահներին երբեք դեմ չի եղել, սակայն դուք արեցիք անդառնալի սխալներ, որի պարագայում խաղաղապահներն այժմ կանգնելու են ոչ թե Արցախի շուրջ, այլ բուն Արցախի տարածքների ներսում: Այնինչ կարող էիք ճիշտ ժամանակին կայացնել կրկին ցավոտ, բայց ոչ կապիտուլիացիոն որոշումներ: Արդյունքում չէինք կորցնի այն, ինչ դարերով պատկանել է արցախցիներին:
Խնդիրը պատերազմի շարունակությունը չէ, այլ պատերազմի խայտառակ արդյունքների ու դրանով ստեղծված հետևանքների քաղաքական շտկման հնարավորություն ենք տեսնում, որն այլևս դուք ի վիճակի չեք անելու: Ի վիճակի չեք, որովհետև չունե՛ք այլևս ներքին և արտաքին բավարար կշիռ, որպեսզի կարողանաք բանակցային ձևաչափում գոնե նվազագույն շահեկան դիրքերում հայտնվել:
Բացի այդ, եթե այդպես ջանասիրաբար հոխորտում եք ընդիիմադիր ուժերի վրա, ապա ինչո՞ւ նույն ջանասիրաբար չէիք անդրադառնում ալիևին, որն իր հրապարակային հարցազրույցներում, միջազգային մամուլով բացահայտ ծաղրում էր ձեր քաղաքական ղեկավարին: Ցավոք, նա նաև մեր երկրի ղեկավարն է:
Տիկնայք և պարոնայք, մանդադով չեն քաղաքական գործիչ դառնում, մանդատը ձեզ օժտում է հայրենիքին ծառայելու իրավա-քաղաքական ուժով, իսկ դուք երկրի շահը մի կողմ թողնելով, ձեզ անհրաժեշտ պահին, պարզապես դառնում եք սովորական բանսարկու:
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը