Արդյունքը, որն այսօր ձեռք է բերվել արյան գնով, հնարավոր էր հասնել առանց արյունահեղության․ Սերգեյ Լավրովն անդրադարձել է ԼՂ-ի հարցին (տեսանյութ)
«Մենք կգերադասեինք, որ ամբողջ հակամարտությունը կարգավորվեր շատ վաղուց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մշակած սկզբունքների հիման վրա, որոնց մասին, ի դեպ, վերջին ժամանակներում հաճախ էր խոսում Ադրբեջանի նախագահը և ընդգծում իր պատրաստակամությունը՝ այդ սկզբունքների հիման վրա կատարել այն ամենը, ինչ առաջարկում էին համանախագահները»,-ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։
Նախարարն ավելացրել է, որ «եթե մենք գնայինք այդ ճանապարհով, արդյունքը, հավանական է, գործնականում նույնը կլիներ, այն հարցում, որը վերաբերում է հինգ շրջանների, այնուհետև ևս երկուսի ազատմանը, բայց, նախևառաջ, դա կլիներ առանց արյունահեղության, և երկրորդ՝ կապված կլիներ վերջնական քաղաքական կարգավորման հետ»։
Նա նաև ասել է՝ արդյունքը, որն այսօր ձեռք է բերվել արյան գնով, հնարավոր էր հասնել առանց արյունահեղության։