Քաղաքական

12.11.2020 15:02


Թուրքիայի ՊՆ-ն համոզված է, որ երկրի զինված ուժերը մաս են կազմելու Լեռնային Ղարաբաղի խաղաղապահներին

Թուրքիայի ՊՆ-ն համոզված է, որ երկրի զինված ուժերը մաս են կազմելու Լեռնային Ղարաբաղի խաղաղապահներին

Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարն այսօր կրկին ասել է, որ իր երկրի զինծառայողները, Ռուսաստանի Դաշնության հետ միասին, կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը: Աքարի հայտարարությունը, Tass-ի փոխանցմամբ, մեջբերել է CNN Turk-ը։

«Թուրքիան տեղ կզբաղեցնի համատեղ խաղաղապահ առաքելությունում համաձայնագրի կատարումը վերահսկելու համար»,-ասել է Հուլուսի Աքարը:

Հիշեցնենք, որ հրադադարի հայտարարության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության 1960 հոգանոց խաղաղապահ զորակազմը՝ փոքր զինատեսակներով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմեքենայով և հատուկ տեխնիկայով զինծառայողներ:

Թուրքիան ու Ռուսաստանը նախօրեին ստորագրեցին փաստաթուղթ ռուս-թուրքական կենտրոն ստեղծելու համար, որը, ինչպես ասել էր նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնալ Դմիտրի Պեսկովը, պետք է գործի ոչ թե Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի գրաված տարածքներում, այլ Ադրբեջանի բուն տարածքում։ Ռուսաստանը մի քանի անգամ հերքել է, թե թուրք խաղաղապահներ են լինելու, սակայն Թուրքիայի ներկայացուցիչները շարունակում են ասել, որ լինելու են։

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը