Քաղաքական

12.11.2020 14:54


Հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև․ Իշխան Սաղաթելյանը՝ ԱԱԾ մեկուսարանից

Հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև․ Իշխան Սաղաթելյանը՝ ԱԱԾ մեկուսարանից
Սիրելի հայրենակիցներ,
ԱԱԾ-ից փոխանցում եմ, որ մեր պայքարը շարունակվում է՝ այն այլընտրանք չունի: Հայաստանի իշխանությունը զավթած անհայրենիքների խմբակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել է ամեն գնով լռեցնել Հայրենիքի կործանման դավադիր ծրագիրը ձախողել փորձող ցանկացածին:
Բայց մենք կորցնելու ոչինչ այլևս չունենք, մենք շարունակելու ենք այս պայքարը մինչև կարողանանք հույսի լույս վառել այս խավարում:
Մեր կամքն անկոտրում է, հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև:
Այս պահից բոլորս քաղբանտարկյալ ենք մեր երկրում, մինչև կկոտրենք մեզ խեղդող բռնակալության շղթաները:
Իշխան Սաղաթելյան
11․11․2020 թ․
На изображении может находиться: 1 человек, толпа, мем и текст

Այս խորագրի վերջին նյութերը