Լրահոս

12.11.2020 13:37


43 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2132 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

43 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2132 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2132 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 112680-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 32 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 11 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 43 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2098-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1794 է, ընդհանուր առողջացածներինը՝ 70130, փաստացի բուժվողներինը՝ 40452: Մեկ օրում արվել է 4583 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 453 033 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը