Աշխարհ

12.11.2020 13:35


«Դա չի քննարկվել». Պեսկովը մեկնաբանել է՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է համաձայնել տարածաշրջանում թուրք խաղաղապահների ներկայությանը

«Դա չի քննարկվել». Պեսկովը մեկնաբանել է՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է համաձայնել տարածաշրջանում թուրք խաղաղապահների ներկայությանը

Թուրք խաղաղապահների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանն անհնար է առանց Երևանի և Բաքվի համաձայնության, սակայն այդ հարցը չի քննարկվել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է համաձայնել տարածաշրջանում թուրք խաղաղապահների ներկայությանը, Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ «այդ հարցը չի քննարկվել»:

«Դա չի կարող քննարկման թեմա լինել միայն Մոսկվայի և Անկարայի միջև: Դրան պետք է համաձայնություն տան Հայաստանն ու Ադրբեջանը»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ «նման պայմանավորվածություններ չեն եղել»:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը պատրաստվում է նոյեմբերի 13-ին Թուրքիա այցելել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը:

«Կարևոր ենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի դիրքորշումը: Ուրբաթ ռուսաստանյան պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ քննարկելու Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման մանրամասները»,-նշել է ԱԳ ղեկավարը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը